Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
5 հունիսի 2026 • 11:22

«3+3» ձևաչափը զարգանում է՝ ներառելով տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանը․ Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ արդեն կան նախադրյալներ Վրաստանի՝ «3+3» տարածաշրջանային ձևաչափին միանալու համար՝ ընդգծելով, որ հարթակը բաց է Թբիլիսիի մասնակցության համար։

 «3+3» ձևաչափը զարգանում է՝ ներառելով տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանը․ Գալուզին
 

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ արդեն կան նախադրյալներ Վրաստանի մասնակցության համար «3+3» ձևաչափով հանդիպումներին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա), հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ «դուռը վրացական կողմի համար միշտ բաց է»։

«Երբ վրացի գործընկերները զգան, որ իրենց հարմար է մասնակցել այս հարթակին, վստահ եմ՝ նրանք կգան»,– ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ ձևաչափի զարգացման ուղղությամբ արդեն որոշակի հիմքեր են ձևավորվում։ Նա որպես դրական քայլ նշել է, որ  Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով շրջանակում անցկացվող «3+3» ձևաչափի փորձագիտական նիստին կմասնակցի նաև Վրաստանի փորձագիտական համայնքի ներկայացուցիչ։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ մինչ այժմ անցկացվել է երկու նախարարական հանդիպում, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերին՝ փոխնախարարների մակարդակով առաջին հանդիպումը, սակայն Վրաստանը դրանց չի մասնակցել։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև