30 նոր կամավոր միացավ Հայաստանում Խաղաղության կորպուսի առաքելությանը
Դասարանային աջակցության, համայնքային ծրագրերի և երիտասարդների ներգրավման գործունեության միջոցով կամավորները կնպաստեն անգլերեն լեզվի ուսուցման զարգացմանը և կաջակցեն երիտասարդներին՝ ձևավորելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում վստահ և ակտիվ անդամներ դառնալու համար։

Այսօր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց Խաղաղության կորպուսի 31-րդ կամավորների խմբի երդման արարողությանը և վարեց նրանց երդման կարգը։ Կամավորների նոր խումբը բաղկացած է 30 ամերիկացիներից, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը։
Հայերեն լեզվի, մշակույթի և մասնագիտական հմտությունների 11-շաբաթյա ինտենսիվ վերապատրաստումն ավարտելուց հետո կամավորներն այժմ պատրաստ են միանալու իրենց հյուրընկալ համայնքներին։ Առաջիկա երկու տարիների ընթացքում նրանք կապրեն հայկական հյուրընկալ ընտանիքներում և կաշխատեն անգլերենի ուսուցիչների և երիտասարդության զարգացման ոլորտի մասնագետների հետ։
Դասարանային աջակցության, համայնքային ծրագրերի և երիտասարդների ներգրավման գործունեության միջոցով կամավորները կնպաստեն անգլերեն լեզվի ուսուցման զարգացմանը և կաջակցեն երիտասարդներին՝ ձևավորելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում վստահ և ակտիվ անդամներ դառնալու համար։
«Այս տարին առանձնահատուկ է Միացյալ Նահանգների և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համար, քանզի տարին հոբելյանական է, և մենք տոնում ենք ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Այս տարի նաև լրանում է նախագահ Քեննեդու հիմնած «Խաղաղության կորպուսի» գործունեության 65 տարին։ «Խաղաղության կորպուսը» շարունակում է մնալ ամերիկյան լավագույն ավանդույթները ներկայացնող մի կառույց, որն իրական կապեր ու հարաբերություններ է ձևավորում Միացյալ Նահանգների ու այն երկրների միջև, որտեղ ծառայում են կամավորները։ Այս տարիների ընթացքում աշխարհի գրեթե 150 երկրներում աշխատել են «Խաղաղության կորպուսի» շուրջ 240000 կամավորներ՝ օգնելով տեղի երիտասարդներին ձեռք բերել առաջնորդության ու կենսական այլ հմտություններ, նպաստելով համայնքային նախաձեռնությունների իրագործմանը և ընձեռելով շրջադարձային նշանակության միջմշակութային փորձառության ձեռք բերման հնարավորություններ»,-նշել է Հայաստաում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Կարդացեք նաև
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ մշակութային երկրների շարքում է․ Աղբյուր
Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 100 հնարավորից ստացել է 88.09 միավոր:
Մշակույթ20 հուլիսի 2026
Ամփոփվել են «Փոքրիկ քայլ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները․ հայտնի են հաղթողները
Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ