ԱԱԾ–ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին
Խոսքը հունիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետի տեսախցիկի այն կադրերի մասին է, որոնցում պատկերված է, թե ինչպես են թույլ չտալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնել երկրից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, պատասխանելով NEWS.am-ի գրավոր հարցմանը, նշել է, որ իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը: Լրատվամիջոցի գնահատմամբ՝ այս դիրքորոշմամբ կառույցը դե յուրե կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել՝ տեղեկատվությունն արտահոսի, թե ոչ:
Խոսքը հունիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետի տեսախցիկի այն կադրերի մասին է, որոնցում պատկերված է, թե ինչպես են թույլ չտալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնել երկրից: Կադրերը կարճ ժամանակ անց հայտնվել էին իշխանական ԶԼՄ-ներում:
Լրատվամիջոցի հստակ հարցերին պատասխանելու փոխարեն՝ ԱԱԾ-ն հղում է արել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածին (լիազորություններ), մինչդեռ NEWS.am-ը հիշեցնում է նույն օրենքի 7-րդ հոդվածը, որն արգելում է անձի անձնական կյանքի մասին տեղեկությունների տարածումն առանց նրա համաձայնության:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին տեսագրության հրապարակման փաստով ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին էր դիմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ճշտելու ծառայողական քննության առկայությունը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։