Ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի․Ալիև
Ադրբեջանի նախագահը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի ղեկավարները կատարել են 15 փոխադարձ այց։

Ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունները վերջին տարիներին հասել են բարձր մակարդակի և շարունակում են դինամիկ զարգանալ բոլոր ոլորտներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանըտված հարցազրույցում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, իմ սիրելի եղբոր՝ հարգարժան Շավքաթ Միրոմոնովիչ Միրզիյոևի և իմ միջև գոյություն ունեցող անկեղծ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը և վստահությունը հատուկ դեր են խաղում ադրբեջանա-ուզբեկական եղբայրության ամրապնդման, միջպետական կապերը ներկայիս մակարդակի բարձրացնելու և մեր դաշինքի զարգացման գործում։ Նախագահ Միրզիյոևի անխոնջ և վճռական աշխատանքը՝ հանուն մեր երկրների միջև եղբայրության, միասնության և դաշինքի, նրան խորը հարգանք և համակրանք է պարգևել Ադրբեջանում», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, մշակույթի, լեզվի և հոգևոր արժեքների, ինչպես նաև իրենց ժողովուրդների միասնության և փոխադարձ համակրանքի վրա։
Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Նա նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի ղեկավարները կատարել են 15 փոխադարձ այց։
Նա նաև հիշեցրել է, որ ինքը պետական այցով եղել է Ուզբեկստանում 2024 թվականի օգոստոսին, իսկ Միրզիյոևը՝ Ադրբեջանում 2025 թվականի հուլիսին։ Այս այցելությունների ընթացքում ստորագրվել են կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մասին հռչակագիրը և պայմանագիրը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն21 օգոստոսի 2026
Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը
Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Քաղաքականություն21 օգոստոսի 2026
Զախարովան խոսել է Ադրբեջանի և ՀՀ-ի Ուկրաինայի հետ մերձեցման մասին
«Մենք դատապարտում ենք Կիև այցելությունները և ահաբեկչական առաջնորդների հետ եղբայրացումը, որոնց նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ»․․Զախարովա
Քաղաքականություն21 օգոստոսի 2026
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Առաքելության ղեկավարին
Սատու Կոյվուն ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին