Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
20 ապրիլի 2026 • 13:05

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի. Ալեն Սիմոնյան

Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարությանը գործընթացում։

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։

«Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ և երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միևնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարությանը գործընթացում։

«Ադրբեջանը, իր լոբբինգի և ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետև մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան, կարծես, դարձել է այս հարաբերությունների գերին»,- նշել է ԱԺ նախագահը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։