Ադրբեջանը տեղեկացված է Հայաստանում ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի մասին․Բայրամով
«Մեզ հայտնել են, որ գործընթացը շարունակվում է, և այժմ փաստաթղթերի նախապատրաստման փուլն է»։

Ադրբեջանը տեղեկացվում է ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս նախագիծը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից: Բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: Սակայն TRIPP հատվածում մուտքն ու ելքը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացնում են։ Մեզ հայտնել են, որ գործընթացը շարունակվում է, և այժմ փաստաթղթերի նախապատրաստման փուլն է»,- ասել է Բայրամովը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։