Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսի 16-17-ը կլինի Մոսկվայում
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Հուլիսի 16-ից 17-ը Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն և բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցեր», - ասել է Զախարովան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն15 հուլիսի 2026
Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները խախտում են Թեհրանի հետ ստորագրված հուշագիրը․ Լավրով
«Դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։
Քաղաքականություն15 հուլիսի 2026
Թվայնացում և բարեփոխումներ. Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը ֆինանսների ոլորտում
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
Քաղաքականություն15 հուլիսի 2026
Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել. Վահագն Խաչատուրյան
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին