Կիրակի, օգոստոսի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
16 օգոստոսի 2026 • 12:22

Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության համար. Վրաստանի ՊՆ

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցության հետագա զարգացումը

Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության համար. Վրաստանի ՊՆ

Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Այդ մասին նա ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպմանը, որը վրացի նախարարին է ներկայացրել պաշտպանության հարցերով նոր կցորդին՝ գնդապետ Արզու Հասանովին։

Չիկովանին շնորհավորել է Հասանովին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։ Հանդիպման ընթացքում վրացի նախարարը նաև ընդգծել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նշանակությունը «տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցության հետագա զարգացումը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև