Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
13 հուլիսի 2026 • 09:23

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է իր բառերով ասած՝«Զանգեզուրի միջանցք»ի կարևոր նախագիծ  լինելու հանգամանքը»

Ալիևը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի  վարչակազմի մոտեցումն այլ է այսպես կոչված՝« Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է իր բառերով ասած՝«Զանգեզուրի միջանցք»ի կարևոր նախագիծ  լինելու հանգամանքը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումումի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է իր բառերով ասած՝«Զանգեզուրի միջանցք»ի կարևոր նախագիծ  լինելու հանգամանքը»։

«Մեծ տարբերություն կա նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման և ԱՄՆ նախորդ վարչակազմերի մոտեցման միջև։ Ցավոք, գրեթե 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում ԱՄՆ վարչակազմերը, նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա վարել են հակամարտության սառեցման, այլ ոչ թե ադրբեջանական տարածքների ազատագրման քաղաքականություն։ Նրանց նպատակն էր սառեցնել իրավիճակը և այն օգտագործել որպես Ադրբեջանի և, որոշ չափով, նաև Հայաստանի վրա ազդելու միջոց։ Նրանց գործունեությունն իրականացվել է լիովին համակարգված ձևով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի  գործունեությունը ծառայել է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ օկուպացիայի անորոշ ժամանակով շարունակմանը»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի  վարչակազմի մոտեցումն այլ է այսպես կոչված՝« Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված․«ԱՄՆ-ի ներկայիս  ղեկավարությունը հասկացավ, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապեր Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ։Նրանք շատ արդյունավետ աշխատեցին և նաև բացատրեցին Հայաստանին, որ այս խաղաղությունը անհրաժեշտ է նաև իրենց համար։ Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, ես և Հայաստանի վարչապետը ստորագրեցինք եռակողմ հայտարարություն։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նույնպես նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -հայտարարել է Ալիևը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։