Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

Այսօր Ադրբեջանը դիզելային վառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ այդմ՝ բեռը կազմված է 16 վագոնից։ Ադրբեջանից Հայաստան ուղիղ մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։ Ադրբեջանից Հայաստան վերջին անգամ ապրիլի 14-ին էր բեռ ուղարկվել՝ 1298 տոննա դիզելային վառելիքով 22 վագոն։ Այդ երկրից տարածքով Հայաստան նաև հացահատիկ և պարարտանյութ է մատակարարվում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։