Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
13 հուլիսի 2026 • 08:03

Ադրբեջանն ու Թուրքիան աշխարհի երկու ամենաեղբայրական երկրներն են․Ալիև

« Միասին մենք ավելի ուժեղ ենք»։

Ադրբեջանն ու Թուրքիան աշխարհի երկու ամենաեղբայրական երկրներն են․Ալիև

Ադրբեջանն ու Թուրքիան աշխարհի երկու ամենաեղբայրական երկրներն են։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ալիևը հայտարարել է Շուշիում կայացած 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ, որը կոչվում էր «Լրատվամիջոցների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում»։

Ալիևը  հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդներն աշխարհում ամենամոտներն են։

 «Նայեք համագործակցության մակարդակին, քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերին և մարդկանց միջև հարաբերություններին։ Մենք աշխարհում չգիտենք երկու այլ երկիր, որոնք այդքան մոտ են միմյանց, որոնք այդքան աջակցում են միմյանց, որոնք այդքան բարեկամական են։ Սա մեր ժողովուրդների մեծ հարստությունն է։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Սա նաև տարածաշրջանային կայունության կարևոր չափանիշ է»,- հայտարարել է Ալիևը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։