Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հեռանկարները․Զաքիր Հասանով
Նա նշել է, որ ադրբեջանական խաղաղապահների աշխատանքը մշտապես բարձր գնահատականի է արժանացել հրամանատարության, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։

1999 թվականից ի վեր Ադրբեջանական բանակի ավելի քան 3000 զինծառայող մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ գործողությունների, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այս մասին նշել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի հետ համատեղ պատրաստված Ադրբեջանական բանակի խաղաղապահ գործողությունների վերաբերյալ զեկույցի նախաբանում։
Նա նշել է, որ ադրբեջանական խաղաղապահների աշխատանքը մշտապես բարձր գնահատականի է արժանացել հրամանատարության, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։
«Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող անկայուն աշխարհաքաղաքական գործընթացները և հակամարտությունները ցույց են տալիս, որ խաղաղապահների դերը մեծանում է։ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության և ՄԱԿ-ի անդամ, աջակցում է խաղաղության և համաշխարհային անվտանգության պահպանման բոլոր նախաձեռնություններին։ Ներկայում, մենք ուսումնասիրում ենք ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից միջազգային խաղաղության պահպանմանը նպաստելու համար անցկացվող տարբեր գործողություններին», - ասել է Հասանովը։
Նա ընդգծել է, որ քաղաքական որոշումները, երկրի կամքը և խաղաղապահ ուժերի ներդրումը ամրապնդել են Ադրբեջանի հեղինակությունը որպես հուսալի գործընկեր և խաղաղասեր երկիր, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։