Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը՝ այն որակելով որպես «անհիմն և կողմնակալ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է հղել Բրյուսելին։ Այսօր՝ մայիսի 1-ին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել բողոքի նոտա՝ ուղղված Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը՝ այն որակելով որպես «անհիմն և կողմնակալ»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ փաստաթուղթը խեղաթյուրում է իրականությունը և հակասում է պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին։ Բաքուն պնդում է, որ նման մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային կարգավորման գործընթացի և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարների վրա։
Ադրբեջանը «անհիմն» է համարում հայերի վերադարձի վերաբերյալ կոչերը՝ դրանք որակելով որպես միջամտություն իր ներքին գործերին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ հայ բնակիչները տարածաշրջանը լքել են «կամավոր հիմունքներով», չնայած իրենց կողմից առաջարկված ռեինտեգրացիայի պլանին։
Ադրբեջանը մերժել է հայազգի անձանց (որոնց ԵՄ-ն համարում է ռազմագերիներ) ազատ արձակման կոչերը՝ պնդելով, որ նրանք դատապարտվել են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության համար։
Բաքուն «անընդունելի» է համարում մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղադրանքները՝ միևնույն ժամանակ եվրոպական կառույցներին մեղադրելով «օկուպացիայի տարիներին ադրբեջանական ժառանգության ոչնչացման հանդեպ անտարբերության մեջ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։