Քաղաքականություն
13 մայիսի 2026 • 08:31
ԱԳ փոխնախարարն ու Գանայի դեսպանը ընդգծել են երկկողմ հարթակներում համագործակցության աճող ակտիվությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Գանայի նորանշանակ դեսպան Կոմա Ջեհու-Ապպիայի հետ՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը տեխնոլոգիական, էներգետիկայի, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։