Աջակցու՞մ եք վարչապետին այստեղ՝ Երևանում, ընտրություններից մեկ ամիս առաջ, դա միջամտություն չէ՞. հարց՝ Մակրոնին
Մակրոնը պատասխանեց՝ ստանձնում է այս աջակցությունն այն գործընկերոջ (խմբ.,-Փաշինյանի) հանդեպ, ում վստահում է արդեն 8 տարի։

Փաստաթղթերի ստորագումից և Փաշինյան-Մակրոն համատեղ հայտարարությունից հետո, ֆրանսիացի լրագրողը հարց ուղղեց Մակրոնին՝ կապված նրա հնչեցրած հայտարարության հետ. «Խոսեցիք Հայաստանում անցկացվելիք ընտրություններում ռուսական միջամտության մասին, Դուք աջակցու՞մ եք վարչապետին այստեղ՝ Երևանում, ընտրություններից մեկ ամիս առաջ, Ձեր այդ աջակցությունը միջամտություն չէ՞»։
Մակրոնը պատասխանեց՝ ստանձնում է այս աջակցությունն այն գործընկերոջ (խմբ.,-Փաշինյանի) հանդեպ, ում վստահում է արդեն 8 տարի։
«Բայց դա նույնը չէ, ինչ այդ տեղեկատվական մանիպուլյացիան՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Եվ հակառակ դրան՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,-ասաց Մակրոնը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր՝ «Եկել է Հայաստանի պահը՝ ապացուցելու, որ ձեր ընտրած խաղաղությունն իրական է, իսկ բարգավաճումը՝ հնարավոր՝ առանց կայսրությունների միջամտության»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։