Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ -ի մամուլի ծառայությունից:
Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։