Ալեն Սիմոնյանը նախանձում է Բելոռուսին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է օրերս ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի պատրաստվում Բելոռուսի նման դառնալ Ռուսաստանի ծայրագավառ:
«Ես ուզում եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, ինչին հասել է Բելոռուսը և ինչին չեն հասել իրենք՝ իրենց կողմից ղեկավարվող ուժի ղեկավարման տարիներին: Նա դա ասել է պարզապես ելնելով նախանձից: Ես եղել եմ Բելոռուսում և տեսա, այն հաջողությունները, որն ունի Բելոռուսը տարբեր բնագավառներում: Եվ կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը շատ ավելի հեռու է այդ ձեռքբերումներից, քան լուսինն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։