Երկուշաբթի, օգոստոսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 օգոստոսի 2026 • 09:09

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադի ուժերի որոշ ներկայացուցիչների և կատարել ֆեյսբուքյան կոշտ գրառում

Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք , ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը․Ալեն Սիմոնյան

 Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադի ուժերի որոշ ներկայացուցիչների և կատարել ֆեյսբուքյան կոշտ գրառում
ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադի ուժերի որոշ ներկայացուցիչների և  ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ գրառումը․
 
«ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի, մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ: Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի ու հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան, որ ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին:
 
Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք , ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը` ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու էն ծուռբերան Ռոբի գլխին չտամ: Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու»:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև