Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ ընդգծելով, որ նման հանդիպումները խթանում են երկկողմ կապերի ակտիվացումը: Քննարկումների կենտրոնում եղել են երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերությունները, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Ալեն Սիմոնյանը ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած անձանց խնդիրներին:
Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։