Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանում լիովին մատակարարել գազ և նավթ՝ նավթավերամշակման գործարանների չգործելու պատճառով
Բաքուն, իր հերթին, պատրաստ է լրացնել այս բացը․Ալիև

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կտրուկ հայտարարություն արեց եվրոպական էներգետիկ շուկայի վերաբերյալ:
Ըստ Ադրբեջանի ղեկավարի, Ռուսաստանը, այլևս չի կարողանում լիովին մատակարարել իր ավանդական գործընկերներին նավթով և գազով՝ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով: Բաքուն, իր հերթին, պատրաստ է լրացնել այս բացը, բայց պայման է դրել. եվրոպական բանկերը պետք է վերսկսեն նավթի և գազի նախագծերի ֆինանսավորումը, որը կրճատվել էր «կանաչ օրակարգի» պատճառով:
Ալիևը հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում ԵՄ տասը երկրների և այս տարի սկսել է արտահանել Գերմանիա: Նա նաև հայտարարեց, որ Բաքուն ի վիճակի է մատակարարել անհրաժեշտ նավթի ծավալները և մտադիր է ապագայում արտահանել «կանաչ» էներգիա Եվրոպա:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, 2026 թվականի առաջին կեսին Ադրբեջանը արտադրել է 13.3 միլիոն տոննա նավթ և կոնդենսատ, ինչը 2.9%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նավթի արտահանումը նվազել է 9.5%-ով՝ հասնելով 10.5 միլիոն տոննայի:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։