Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 օգոստոսի 2026 • 14:57

Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում,ինչը նշանակալի փոփոխություն է

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը հայտարարել է, որ  վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում,ինչը նշանակալի փոփոխություն է

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի  նախագահ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դունկան Նորմանին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեսպանը  նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքները և աջակցում է ձեռք բերված առաջընթացին։

Ալիևը նշել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, ըստ նրա , նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ 

 Ալիևն ասել է, որ օրակարգում գտնվող հարցերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն երկկողմանի, այլև տարածաշրջանային զարգացման և համագործակցության առումով։

Լրատվամիջոցը գրում է, որ  դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Ադրբեջանի  ղեկավարին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։