Ալիևն ասում է՝ ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան
Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն:

Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում:
Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ:
Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն:
Հ.Գ. Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը:
Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն»,-նշել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։