«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ, այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը:
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, կուսակցության դիմումը կքննարկվի դռնբաց նիստում։
Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը «Հանրայինի» եթերում հայտարարել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք չունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, նպաստում են գործող իշխանության վերարտադրմանը։
Ուրիխանյանի խոսքով՝ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ապացուցելով, որ իրական արտահամակարգային ընդդիմություն է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։