«Ամեն ինչին մնացել են հաշված օրեր ».Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է այն միտումը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հասցեին հնչում վիրավորական խոսքեր.
«Վիրավորանքներ հնչեցնելը խոսում է այն մասին, որ նրա գործերը լավ չեն: Այս ութ տարվա ընթացքում բոլորն էլ հիշում են նրա այն խոստումները, որ նա չի եկել հանձնելու Ղարաբաղը, ինքը եկելա կարգավորելու, ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու: Ալիևին վիրավորելով՝ նա պատերազմ հրահրեց, եղավ պարտություն, զոհեր, հողեր հանձնել: Դրանից հետո նա սկսեց քծնել Ալիևին, որը մեր ժողովրդին չի սազում»,- ասել է Ծառուկյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու են՝ Ծառուկյանն ասաց, որ որ ամեն ինչ ձեռք է բերել օրինական ճանապարհով և բացի այդ, նրա մոտ հարց առաջացավ, որ 25 տարի հետո նոր հիշել են այդ մասին:
«Այսօր մեր երկրի համար սպառնալիք են մնացել Փաշինյանը և Ալիևը: Ամեն ինչին մնացել են հաշված օրեր: Փաշինյանը հետևում է հարցումներին և նրա ներվերը չի հերիքում: Ինչը սկիզբ ունի, ունի նաև վերջ »,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։