Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել Բաքվում բանտարկված բոլոր պատանդներին
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը։

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։
Համագումարը շարունակում է մտահոգված լինել Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ։ Միաժամանակ Բաքվին կոչ է անում
անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ։
Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են Արցախում։
Թրամփը նաև խոստացել էր պաշտպանել հալածվող քրիստոնյաներին և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետականհարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն էր առել անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս առումով դիմել համապատասխան գործողությունների։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։