ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
«Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը։ Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։
Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական հանձնառության մեջ՝ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։ Ձեր առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։
Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։