ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձևավորվում են նոր հարաբերություններ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է՝ Հայաստանի հետ ստորագրվել են մի շարք կարևոր հուշագրեր։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կատարած այցից հետո Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղղությունները։
«Այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկն էր»,- ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ նախաձեռնության կարևոր հիմնասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։
«Դա այն խաղաղության համաձայնագիրն է, որին հաջողվել է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է՝ Հայաստանի հետ ստորագրվել են մի շարք կարևոր հուշագրեր։
«Մենք ստորագրեցինք կարևոր փոխըմբռնման հուշագիր օգտակար հանածոների ոլորտում, ինչպես նաև ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր»,- նշել է նա։
Ռուբիոն ընդգծել է՝ այժմ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձևավորվում են նոր հարաբերություններ։
«Այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորում, մինչդեռ երկար տարիներ այդ հարաբերությունները փաստացի գտնվում էին լճացած վիճակում»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։