Քաղաքականություն
5 սեպտեմբերի 2026 • 07:05
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Փոլա Ուայթ-Քեյնի հետ
Դեսպանը նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հավատքի և հոգևոր արժեքների թեմաներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնի հետ։
Դեսպանը նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հավատքի և հոգևոր արժեքների թեմաներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Նարեկ Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Սպիտակ տան հավատքի գրասենյակի և ՀՀ դեսպանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն5 սեպտեմբերի 2026
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «պրեմիում» և «ռեգուլար» տեսակի բենզին։
Քաղաքականություն5 սեպտեմբերի 2026
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:
Քաղաքականություն4 սեպտեմբերի 2026
«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Նարեկ Մկրտչյան
«TRIPP նախագիծը առաջ է շարժվում»։