ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Մատենադարան
Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար. Ռայլի Բարնս

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Այդ մասին հայտնում են Մատենադարանից:
Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային Ղարաբաղում գրչագրված ժառանգության վերականգնումն ու հանրայնացումը» ծրագրի արդյունքները։
Այցի ավարտին Ռայլի Բարնսը Մատենադարանի տպավորությունների մատյանում կատարել է հետևյալ գրառումը.
«Ի՜նչ հրաշալի այցելություն պատմական մի վայր, որը երբեք չեմ մոռանա։
Շնորհակալություն Հայաստանի և աշխարհի հազարամյա զարմանահրաշ պատմությունը պահպանելու համար։
Մենք պարտական ենք ձեզ։
Լավագույն մաղթանքներով՝
Ռայլի Բարնս
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Կարդացեք նաև
Հայաստան2 հոկտեմբերի 2026
ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը. ԱԱԾ
«Դիվերսանտների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Հայաստան2 հոկտեմբերի 2026
«Չազատել որպես բարի կամքի դրսևորում». Երևանը պահանջում է փոխանակել ձերբակալված ադրբեջանցի զինվորին հայ գերիների հետ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ադրբեջանցի զինվորին և չհանձնել Բաքվին՝ առանց Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակման։
Հայաստան2 հոկտեմբերի 2026
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով կգործուղվի Վրաստան
Գործուղման մասին համապատասխան որոշումը հոկտեմբերի 2-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։