Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
29 հուլիսի 2026 • 08:54

ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին

Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։

ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին

ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին։ Այս մասին տեղեկացնում է  Politico-ն: Քվեարկությունը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Կապիտոլիումի բլրի վրա սենատորների առջև ելույթ ունենալուց կարճ ժամանակ անց և հաջորդել է Հարավային Կարոլինայի սենատորի հուղարկավորությանը, որը մինչև իր մահը Կիևի հավատարիմ կողմնակիցն էր։

Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը: 

Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա եզրափակիչ քվեարկությունը։ Բացառված չէ, որ այն անցկացվի արդեն հաջորդ շաբաթ։ Այնուհետև՝ օգոստոսի 10-ից, Սենատը կկասեցնի աշխատանքը մինչև սեպտեմբեր։

Իր հերթին Ներկայացուցիչների պալատը կկարողանա քննարկել օրինագիծը միայն սեպտեմբերին, քանի որ արդեն գտնվում է ամառային արձակուրդում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև