Անդրանիկ Քոչարյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին:

ՀՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:
Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ առաքելությունը հնարավորություն է տվել մոտենալու խաղաղությանը:
Իր հերթին Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մանրամասներ, կարեւորել ՀՀ տարբեր մարմինների, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ԹՐԻՓՓ նախագծին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերի:
Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։