Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու հարցի շուրջ․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
« Ես միշտ ասել եմ, որ կա կարծիք ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կողմից տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք չենք կանխորոշի իրադարձությունները»։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում։ Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտություն չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից «բացառելու կամ չբացառելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։
«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշումներ կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, նույնպես հարց է. դա պետությունների ղեկավարների որոշելիքն է։ Եկեք չշտապենք իրադարձությունների հարցում։ Մենք լսել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ կա կարծիք ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կողմից տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք չենք կանխորոշի իրադարձությունները», - ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։
Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, որ աջակցում է հանրապետության հեռացմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և ուրախ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ սա կազատի Երևանին կազմակերպությունից դուրս գալու կամ չդուրս գալու դիլեմայից։
2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում կայացած միջազգային անվտանգության ֆորումում հայտարարեց, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անդարձելիության կետը։
Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաձայնել են քննարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ հանրապետության կողմից երկու տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Այս մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․Փաշինյան
«Այս խնդիրը ժողովուրդն է դրել կառավարության , դատա-իրավական համակարգի առաջ»։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ներքին Հանդում մարդիկ խաղադաշտ են ուզել, սա այն է, որ ասում ենք խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքների մեջ ենք