Անկարան հերքում է հունիսի 4-ին սահմանի բացման մասին լուրերը
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակ ժամանակացույց գոյություն չունի։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե հայ-թուրքական ցամաքային սահմանը կարող է բացվել արդեն հունիսի սկզբին։
Թուրքական T24 լրատվամիջոցի հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտարարել են, որ հունիսի 4-ին սահմանի բացման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակ ժամանակացույց գոյություն չունի։
Անկարան կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը շաղկապելով հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները ընդգծել են․
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կստանա նոր թափ միայն որոշակի պայմանի դեպքում։
Գործընթացի արագացումն անմիջականորեն կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։