ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան
ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի հանդիպումներ նախատեսված չեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հետ։
«Վստահաբար, շփումներ կլինեն, այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև հավելեց՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներ եղել են դեռ նախորդ ամիս՝ Բիշքեկում, իսկ երեկ կայացել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 հոկտեմբերի 2026
«Խորհուրդս ձեզ, խոսելուց առաջ մտածեք՝ նոր արտահայտեք ձեր մտքերը». Գոռ Վարդանյանը՝ Ալեն Սիոնյանին
«Գեղարվեստական ֆիլմը դիտեք մինչև վերջ, հասկացեք ֆիլմի իմաստը»:
Քաղաքականություն8 հոկտեմբերի 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան
Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Քաղաքականություն7 հոկտեմբերի 2026
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: