ԱՊՀ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանում ընտրություններից հետո վիճակը կկայունա
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները դժվար էին, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես նկատել է, թե ինչ էր կատարվում քվեարկությունից առաջ։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանում ընտրություններից հետո վիճակը կկայունա:
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը այս առումով կայունացման հույս է հայտնել.«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա», - ասել է նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները դժվար էին, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես նկատել է, թե ինչ էր կատարվում քվեարկությունից առաջ։ «Սակայն ընդհանուր առմամբ, մեր առաքելությունը եզրակացրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել», - ասել է նա։
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական թարմացված տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ձայների 49.825%-ը), գործարար Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքը (23.281%) և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը (9.934%)։
ՏԱՍՍ-ը գրում է, որ տեղական դիտորդներն ու ընդդիմությունը հայտնել են աննախադեպ խախտումների մասին քվեարկության ընթացքում։ Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության և քվեարկության օրերին: Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական տվյալներով չի հաղթահարում 4%-ի շեմը, հայտարարել է, որ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի համար:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։