Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
9 ապրիլի 2026 • 11:49

ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե Մոսկվան որոշի բարձրացնել  մատակարարվող ռուսական գազի գները, Երևանը կսկսի ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից  դուրս գալու գործընթաց։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը

Հայաստանը չի պլանավորում կրճատել համագործակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ կամ դուրս գալ դրանից։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ոչ, [Հայաստանի և ԱՊՀ-ի միջև համագործակցության կրճատում] չի պլանավորում։ Երևանը հետաքրքրված է ԱՊՀ-ի հետ բազմաթիվ ոլորտներում շփումներով՝ տնտեսական, իհարկե, քաղաքական և մարդասիրական։ Ռազմաքաղաքական ոլորտում նրանք որոշակի կասկածներ և բարդություններ ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ։ Մնացածի դեպքում, ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, հարցեր չկան», – ասել է  նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե Մոսկվան որոշի բարձրացնել  մատակարարվող ռուսական գազի գները, Երևանը կսկսի ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից  դուրս գալու գործընթաց։

«Նման խոսակցություները նոր չեն, ապրանքների ու գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են: Այդ պարագայում՝ եթե նման որոշում կկայացնեն, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի», – ասել էր նա։ 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։