Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բաց կլինի
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:
2024 թվականի դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։
Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։
Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։
Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։
Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։
Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։