«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ
Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման և վերականգնման նպատակով Կառավարությունն առաջին փուլով 242 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ ԿԳՄՍՆ 2026 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում:
Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ 2027 թվականի ամռանը նախատեսվում է երգեհոնի ընդհանուր կարգաբերումը, վերականգնման աշխատանքների ավարտը՝ 2027 թվականի աշնանը։
Ավստրիական հեղինակավոր «Ռիգեր-Օրգելբաու» ԳՄԲՀ ընկերության կողմից ներկայացված երգեհոնի վերանորոգման աշխատանքների նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 588 մլն 400 հազար դրամ: Ֆինանսավորումը կտրվի փուլային եղանակով. հետագա միջոցների հատկացումը նախատեսված է 2027-2029 թվականների ԿԳՄՍՆ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։