Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցությունը և ՀՀ-ԵՄ օրակարգը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, ՀՀ–ԵՄ գործընկերության օրակարգը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերը։

Այսօր՝ հունիսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ, այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ գործընկերության շարունակական ամրապնդման հարցերը՝ ընդգծելով տնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը՝ հաշվի առնելով քաղաքական մակարդակում առկա պատրաստակամությունը։
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել ժողովրդավարական գործընթացները թիրախավորող հիբրիդային տարբեր գործողություններին և դրանց արդյունավետ հակազդման անհրաժեշտությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։