Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում Հայաստանի կախվածության նվազեցման թեմային
Մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել:
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու էներգետիկ կախվածության թեմայից և ասել է, որ տասնամյակներ ու դարեր շարունակ մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել:
« Հիմա, կարծես, մենք ինչ-որ կերպ կարողացել ենք մեկ կենտրոնից մեր քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը նվազեցնել և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների թիվը»,- ասել է Միրզոյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, և Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանին օգնության չհասան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը