Քաղաքականություն
20 մայիսի 2026 • 07:29
Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նոր կառավարիչ ենք նշանակելու. Փաշինյան
Փաշինյանն ընդգծել է՝ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ առաջիկայում ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։

Ինչպես 2021 թվականին տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեպքում, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանն է պետականացվելու։ Այս մասին այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Գուլոյան–Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը, որը նախկինում եղել է Կոտայքի մարզպետը, Գագիկ Ծառուկյանի փեսան է–խմբ. ) այդ մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»,– ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է՝ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ առաջիկայում ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։
«Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Դուք այս պահից սկսած այլևս կարիք չունեք կատարելու Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ, քանի որ նրանց գործատուն այլևս ՀՀ–ն է»,– վստահեցրեց նա` կոչ անելով, որ այս պահից սկսած աշխատակիցները հետևեն ՀՀ կառավարության հրահանգներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։