Արայիկ Հարությունյանը առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է․Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ավարտել է ավելի քան հինգ տարվա գործունեությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել է․
«Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը:
Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:
2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում:
Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը:
Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- նշված է գրառման մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։