Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան
Նա շեշտել է՝ պետք է կենտրոնանալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է՝ պետք է կենտրոնանալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։
«Մեր գաղափարախոսությունն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու վրա»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանում սպասվող առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում։
«Եթե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանի ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի, որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ասել եմ, որ ես՝ որպես Հայաստանի վարչապետ, որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, իսկ եթե ժողովուրդը համաձայն չէ այս որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել և զրկել ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Առաջիկա ընտրություններում էլ այդ հնարավորությունը Հայաստանի քաղաքացիներն ունեն։ Բայց նաև Հայաստանի քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա և գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար, և սա պատմական ընտրություն է, որովհետև վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերն օգտագործեն իրենց նպատակների համար՝ մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ»,- ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։