Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հունիսի 2026 • 10:46

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան

Միրզոյանի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և առաջիկայում հնարավոր է արձանագրել նոր առաջընթաց։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

«Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։

«Իմ ակնկալիքը և կարծիքն այն է, որ շատ մոտ ապագայում մենք ինչ-որ փուլում շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով»,-նշել է նախարարը։

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել՝ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»,-հայտարարել է նա։

Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունի ուղիղ առևտուր։

«Միայն վերջին իրադարձությունը նշեմ։ Չնայած այն չի վերաբերում հաշվետու ժամանակահատվածին, մենք այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ունենք ուղիղ առևտուր՝ մաքսային իմաստով ուղիղ, աշխարհագրորեն, թեև դրանք դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով»,-ասել է Միրզոյանը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։