«Արի՛, պարի՛» մշակութային նախաձեռնությունը հրավիրում է պարի սիրահարներին մասնակցելու մեծ միջոցառման
Նպատակը՝հայկական պարարվեստի հանրայնացումն է:

Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և և սպորտի նախարարության հովանու ներքո, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Ըստ ԿԳՄՍ նախարարության, լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից, Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից, հանրաճանաչ պարային խմբերից, ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ՀՀ մարզերում գործող պարային խմբերից։
Այս լայնամաշտաբ միջոցառման նպատակը հայկական պարարվեստը հանրայնացնելն է: Եվ, հետևաբար, ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։ Իսկ միջոցառումները կանցկացվեն հետևյալ վայրերում. ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը, ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
Կարդացեք նաև
Մշակույթ12 օգոստոսի 2026
Հայ աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմի մասնակիցները ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից։
Մշակույթ10 օգոստոսի 2026
«Երազ այգում» տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը
Փառատոնը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։
3 օգոստոսի 2026
Մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը
Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով