Արկածախնդրությունը, դավաճանությունը Փաշինյանի հիմնական բնութագրիչներն են. Աբրահամյան
Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Մեր այն քաղաքացիները, որոնք անտարբեր են կամ աջակցում են կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու մասին պնդումներին, պետք է մեկ այլ հանգամանքի մասին խորհեն։
Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, ինչպես նաև 2018 և 2021 թվականների ընտրությունների ընթացքում, խոսում ու նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։
Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։