Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին
Նա հիշեցրել է՝ դեռ օրեր առաջ էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանի վարչապետը որևէ կերպ չէր արձագանքել այս հայտարությանը։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուսա Ուրուդը սպառնալից հայտարարություններ է արել, որ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ, որ ադրբեջանական երկաթե բռունցքը տեղում է, և նրանք պետք է վերջապես խելքի գան։ Սոցցացնի իր էջում հայտնել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Ես սա այսօր ուղարկելու եմ Եվրամիության դեսպանին և պատվիրակություն։ Եվրամիությունը հայտարարել է, որ պայքարում է մեր ընտրություններում ռուսական միջամտության դեմ, ինչը շատ լավ է, բայց նաև պետք է հավասար մոտեցում լինի, և պետք է պայքար լինի բոլոր միջամտությունների դեմ, այդ թվում ադրբեջանական։ Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության ու մեր ժողովրդի»,- ասել է Թաթոյանը։
Նա հիշեցրել է՝ դեռ օրեր առաջ էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանի վարչապետը որևէ կերպ չէր արձագանքել այս հայտարությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։