Արման Թաթոյանը վստահություն է հայտնել, որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը
«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են»։

Lրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանը վստահութուն է հայտնել, որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը։
«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են և քվեախցիկում ամբողջ իշխանությունն այդ պահին քաղաքացու ձեռքում է։ Մենք պետք է ընտրենք հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի, և մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը՝ առանց վախերի»,-ասել է նա։
Արման Թաթոյանն ասել է, որ ինքը պատկերացնում է, թե ինչպես են պետությունները ձախողվում և ինչպես պետք է դա կանգնեցնել։
«Ես մատս ինչին դրել եմ, հաջողել եմ։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը։ Ես եղել եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանել եմ մեր քաղաքացիների շահերը և հիմա հանձնառու եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Հայաստանում չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել»,-ասել է Թաթոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։