Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։
ԱԽ քարտուղարը ողջունել է նոր առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև երկրի դիմակայունության ամրապնդմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ առաքելության և ՀՀ պետական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը կնպաստի առաքելության մանդատով սահմանված բոլոր խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։