Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
20 ապրիլի 2026 • 06:37

Արմեն Գրիգորյանը շուտով գիրք կներկայացնի "Մերժիր Սերժին" նախաձեռնության ձևավորման և փողոցային պայքարի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել այն գրքի ավարտի մասին, որը ներկայացնում է «Մերժիր Սերժին» շարժման ձևավորումը, փողոցային պայքարը և անձնական ապրումները՝ ընդգծելով, որ այն ընդհանուր պատմություն է բոլորի համար։

Արմեն Գրիգորյանը շուտով գիրք կներկայացնի "Մերժիր Սերժին" նախաձեռնության ձևավորման և փողոցային պայքարի մասին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան հարթակում գրառում է կատարել, այն մասին որ հեղափոխության իր փորձառությունը, նա իր  խոստացածի պես ամփոփել է գրքի տեսքով և այն շուտով կներկայացնի հանրությանը։

"Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին:
Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։",– ասում է ԱԽ քարտուղարը։

 Արմեն Գրիգորյանը հիշեցնում է, որ ինչպես նախկինում էր նշել՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, և յուրաքանչյուր այդ պատմությունը, լինելով մեկ մարդու անձնական փորձառություն, իրականում բոլորինն է։
«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն», – նշում է Գրիգորյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնում ընթերցողներին համբերության համար՝ հավելելով, որ գրքի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շատ շուտով։


 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։